Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

«Գրանշան 2016» մրցույթի հայաստանյան մրցանակակիրները

«Գրանշան 2016» մրցույթի հայաստանյան մրցանակակիրները
04.11.2016 | 11:57

ՀՀ մշակույթի նախարարության նախաձեռնությամբ և աջակցությամբ, «Գրանշան» ոչ լատինական տառատեսակների միջազգային մրցույթն անցկացվում է 2008-ից: Ամենամյա մրցույթն այս տարի անցկացվել է սեպտեմբերի 13-17-ը, Վարշավայում, տառաստեղծների ու դիզայներների միջազգային ասոցիացիայի (ATypI) համաժողովին զուգընթաց: «Գրանշան 2016» մրցույթին 28 երկրից ներկայացվել էր 98 տառատեսակ:

Մրցույթն այս տարի անցկացվել է հետևյալ անվանակարգերով, Հայկական (տեքստային, վերնագրային կամ ազատ ոճի), Արաբական (տեքստային, վերնագրային կամ ազատ ոճի), Չինական ավանդական և պարզեցված (տեքստային, վերնագրային կամ ազատ ոճի), Կիրիլյան (տեքստային, վերնագրային կամ ազատ ոճի), Հունական (տեքստային, վերնագրային կամ ազատ ոճի), Եբրայական (տեքստային, վերնագրային կամ ազատ ոճի), Հնդկական (տեքստային, վերնագրային կամ ազատ ոճի),
Կորեական (տեքստային, վերնագրային կամ ազատ ոճի), Թայլանդական (տեքստային, վերնագրային կամ ազատ ոճի), Եվ ցանկացած այլ լեզվական համակարգ՝ որպես ազատ ոճի տառատեսակներ:


Մրցութին Հայաստանից ներկայացվել էր 13 տառատեսակ, հանձնաժողովի աշխատանքներին մասնակցել են` Ազգային գրապալատի աշխատակիցներ Էդիկ Ղաբուզյանը (հանձնաժողովի համանախագահ) և Անժելա Պողոսովան (հանձնաժողովի անդամ, թարգմանիչ): Հայաստանցի տառաստեղծներ Մարիետա Արզումանյանի ու Սյուզի Հակոբյանի (Հայաստանի գեղեցիկ արվեստների պետական ակադեմիայի 4-րդ կուրսի ուսանողներ) աշխատանքներն առաջին հիմնական անվանակարգի՝ «Հայկական տեքստային, վերնագրային կամ ազատ ոճի» տառատեսակներում արժանացել են 1-ին և 2-րդ մրցանակների: Նույն անվանակարգում «Հատուկ կարծիքի» է արժանացել Հայաստանի ազգային գրապալատի աշխատակից Հրաչուհի Գրիգորյանի աշխատանքը: Մարիետա Արզումանյանի մեկ այլ աշխատանք ազատ ոճի տառատեսակներում արժանացել է «Հատուկ կարծիքի»:


2012-ից անցկացվում է նաև «Գրանշան» ոչ լատինական տառատեսակների ամենամյա միջազգային համաժողովը` նվիրված ոչ լատինական տառատեսակների խնդիրների բացահայտմանը, լուծելումների որոնմանն ու ոչ լատինական տառարվեստի զարգացմանն ու ճանաչմանը: Հայկական տառարվեստի քննարկումն ու զարգացումը մշտապես համաժողովների առանցքային հարցերից է: Համաժողովն այս տարի անցկացվել է հոկտեմբերի 25-30-ը, Կահիրեի ամերիկյան համալսարանում: Հայաստանից մասնակցել են` Էդիկ Ղաբուզյանն ու Անժելա Պողոսովան: Համաժողովի բացման օրը ողջույնի խոսքով հանդես է եկել Եգիպտոսում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Մելքոնյանը: «16-18-րդ դարերի հայկակական տպագրական տառատեսակների պատմությունն ու զարգացումը» թեմայով ելույթ է ունեցել Էդիկ Ղաբուզանը:

Դիտվել է՝ 981

Մեկնաբանություններ